Այսօր Արթուր Էլբակյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի տասին, դերասան, ժամանակակից թատերական գործիչ Արթուր Էլբակյանի ծննդյան օրն է։ Սիրված դերասանը ծնվել է 1961 թվականին։ Վաղ տարիներին ֆուտբոլով էր զբաղվում և Հայաստանի երիտասարդական ակումբից հրավեր է ստանում։

Սակայն նրա կյանքում շրջադարձային փոփոխություն է կատարվում, երբ պատահական հանդիպում է Հրաչյա Ղափլանյանի հետ, ով հրավիրում է Արթուրին սովորելու Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիայում։

Այնուհետև սովորել է Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսը։ Նա ավարտում է ստուդիան և որպես դիպլոմային աշխատանք՝ խաղում է «Պեպո» պիեսում Զիմզիմովի դերում։ Արթուր Էլբակյանը ստեղծագործական բուռն կյանքով է ապրում։

Բազմաթիվ կերտած դերերից բացի, նա նաև բեմադրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումը Էլբակյանը ոչ միայն բեմադրել է․ այլ նաև ներկայացրել։ Այդ ներկայացումը Նյու Յորքում աշխարհի ամենամեծ փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին։

Այդ ներկայացումը դերասանը ներկայացրել  է  նաև Կանադայի, Լոս Անջելեսի հայտնի թատրոններու։ Արթուր Էլբակյանը 2014 թվականից Ամերիկայի դրամատուրգների գիլդիայի անդամ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: