Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորել է ոստիկանությանը կանգնել Հայոց բանակի կողքին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են։ Իսկ ավարտն անկախատեսելի է ու  թունելի վերջում դեռ լույսը չի երևում։ Բոլորն են ցանկանում արդեն վերջապես կայունացման գնալ, բայց օր օրի իրավիճակն առավել խորն է գնում։

Երկրում տիրող իրավիճակին անդրադարձել է նաև նախկին ոստիկանապետ գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում, սակայն ասել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնա և կգանգնի հայրենիքի փրկության կողքին։

Նաև նշել է, որ հետևելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ մեծ ցшվ է ապրում և հորդորել է ոստիկանությանը վայրկյան շուտ կանգնել Հայոց բանակի կողքին։

Օսիպյանն ավելացրել է, որ որ մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջան և այսօր պատմություն է կերտվում և պետք է լինել այդ պատմության մի մասնիկը։

Նա բարձր է գնահատել իր գործընկերների աշխատանքը և նշել, որ նրանցից ոմանք բարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը, իսկ ոմանք էլ, ցավոք սրտի, կատարում են шնօրինական հրամաններ։

Понравилась статья? Поделиться с друзьями: