Ռուբեն Եսայանը կնկարահանվի Час пик-ի 4-րդ մասում․ «Մի վախեցեք երազել, բայց մենակ երազելը չի օգնի․ հավատով երազեք»

Ռուբեն Եսայանը  համարվում է հայ վիդիոբլոգեր, սցենարիստ , հաղորդավար։ Նա  նաև «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակն է։ Նա հայկական յութուբյան տիրույթում ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքն ունի։

Ռուբենն օրերս ինսթագրամյան իր օգտահաշվում գրառում կատարեց, որտեղ պատմեց, որ պատրաստվում է մեկնել Ամերիկա, նաև նշել էր, որ Ջեկի Չանի ֆիլմերի գլխավոր պրոդյուսերը հայազգի Արթուր Սարկիսիանն է։ Հայտնում է, որ տարիներ շարունակ մի հետաքրքիր գաղափար ունի և ցանկանում է քննարկել այն Արթուրի հետ և ահա մեկնում է երազանքի ետևից։ Իսկ այժմ Ռուբենը հայտնում է, որ Արթուր Սարկիսիանի հետ հարցազրույցն արդեն իրականություն է։

Ռուբեն Եսայանը նաև պատմում է, որ Սարկիսիանը խոստացել է հետագայում կազմակերպել նաև հարցազրույց Ջեկի Չանի հետ։ Հարցազրույցի ավարտին Ռուբենին է փոխանցել իր հեռախոսահամարը և ասել, որ կապ պահի իր հետ։ Վիդիոբլոգերը հայտնում է, որ հարցազրույցն ամբողջությամբ հասանելի կլինի իր յութուբյան ալիքում երկու շաբաթ անց։ «Էս կյանքը լի ա անակնկալներով։

Փոքր ժամանակ, երբ Час пик-ի 3-րդ մասը դուրս էկավ, ուրախությանս չափ ու սահման չկար, երբ մերոնց խնդրեցի ինձ ուղարկեն Երևան, որպեսզի կինոթատրոնում նայեմ։ Երևի ամենաերջանիկ մարդկանցից էի։ Էսօր փաստորեն ես ինքս եմ նկարահանվելու ֆիլմի 4-րդ մասում։ Անհավատալի ա, բայց փաստ։

Մի վախեցեք երազել, բայց մենակ երազելը չի օգնի։ Հավատով երազեք։ Արկածները շարունակվում են»,- գրել է Ռուբեն Եսայանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: