Սիրված երգիչ Արամեն նորություն է հայտնել․ «Իմ անուշ աղջիկ»

Սիրված երգիչ Արամեն ինսթագրամյան իր օգտահաշվում ակտիվ է։ Նա իր սոցիալական էջում ցույց է տալիս, թե ինչ աշխատանքային բուռն գործունեություն է սկսել։ Համաճարակով պայմանավորված գրեթե բոլոր արտիստները լուռ էին։

Լռությունը շարուանկեց ևս մեկ ցավալի պատճառ՝ պատերազմը։ Իսկ այժմ, երբ իրավիճակը փոքր-ինչ կարելի է ասել կայուն է, արտիստների մեծ մասի մոտ աշխատանքային բուռն գործունեություն է սկսված։

Արամեն արդեն մի քանի պրեմիերաներ է ներկայացրել, որոնք անչափ սիրվել են իր հանդիսատեսի կողմից։

Այսօր երգիչը սոցիալական իր հարթակում լուսանկար է հանրայնացրել և խորհրդավոր գրառում կատարել։ Նա անգլերենով նշել է «շուտով» հեշթեգը և գրել «Իմ անուշ աղջիկ»։ Ենթադրվում է, որ այն նոր երգի վերնագիրն է։

Կարճ ժամանակահատվածում Արամեի՝ հուշող բնույթ ունեցող հրապարակումը անմիջապես մեկտեղ է հավաքել նրա երկրպագուներին, ովքեր մեկնաբանություններում արտահայտել են իրենց ուրախությունը և սպասումները սիրելի երգչի նորույթի առիթով և հանդես եկել ջերմ ու գեղեցիկ գրառումներով։

Понравилась статья? Поделиться с друзьями: