«Գելերն ուզում են գալ իշխանության․ ժողովուրդը պետք է գնա ընտրության մերժի գելերին ու մանդատ տա գելխեղդներին»․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Հայտնի է, որ երկրի վարչապետը կիրակին սկսել է Արմավիրի մարզում։ Աշխատանքային այցով գտնվել է մարզում, շրջել մարզի քաղաքներով և գյուղերով, հանդիպումներ ունեցել համայնքապետերի, գյուղապետերի և քաղաքացիների հետ։

Դատելով այցից հանրայնացված լուսանկարներից և տեսանյութերից ՝ պարզ է դառնում, որ երկրի ղեկավարին բնակչությունը սիրով է ընդունել։ Մոտեցել, զրուցել են տարաբնույթ հարցերի շուրջ, լուսանկարվել և կատարել մտքերի փոխանակում։ Լուկաշինի ղեկավարը վարչապետին ասել է, որ հավատում են,

վստահել են, տվել հնարավորություն և կասկած չկա՝ վարչապետը պարզ, արդար ձևով է ղեկավարում։ Նշել է, որ «հողատու», «դավաճան» պիտակողները իրենք են հողատու, դավաճան։ Լուկաշինի ղեկավարը նաև նշել է, որ ինքը պատրաստ է ազատման դիմում գրել և կանգնել վարչապետի կողքին։

Փաշինյանը համայնքապետին պատասխանել է, որ ընտրությունները պարտադիր են, քանի որ այն պետք է վերահաստատի կամ չհվերահաստատի ժողովրդի կամքը։ Փաշինյանն ասել է, որ գելերն ուզում են գալ իշխանության և գելխեղդները չեն թողնի, որ գան։ Ժողովրդի խնդիրն է մերժել գելերին և մանդատ տալ գելխեղդներին։

Խոսակցությանը մանրամասն ծանոթանալու համար դիտեք ստորև կցված վարչապետի այցի վերաբերյալ տեսանյութը։

Понравилась статья? Поделиться с друзьями: