«Էս միջակ ֆոնի վրա իմ կերպարը միշտ առանձնանում է»․ Անի Զախարյանի հարցազրույցը․ տեսանյութ

Անի Զախարյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Անին տարիներ առաջ իր անկեղծ հայտարարություններից հետո չափազանց արագ տեմպերով ճանաչելիություն ձեռք բերեց։ Նա հայտարարեց, որ մուտք է գործում քաղաքականություն։ Հիմնեց կուսակցություն, որը կոչվում է «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ»։

Ամուսնությունից և երեխա ունենալուց հետո որոշ ժամանակ Անին ակտիվություն չէր ցուցաբերում, սակայն վերջին շրջանում նա կրկին բազմապիսի հայտարարություններով է հանդես գալիս։

Օրերս նա եթերներից մեկում հարցազրույց է ունեցել, խոսել է մեր իրականության վերաբերյալ և իր մոտեցումների ու քաղաքական պլանների մասին։

Իր կերպարի մասին խոսելիս՝ նշել է, որ ինքը չափազանց անկեղծ մարդ է  և կարծում է, որ քաղաքականությունն այն ասպարեզն է, որտեղ անհրաժեշտ է գործել, զբաղվել պետություն կառուցելով, այլ ոչ դերեր ստանձնել։

Գտնում է, որ որոշ մարդիկ իրեն էպատաժային են համարում, սակայն Անին նկատում է, որ նա այնպիսին է , ինչպիսին կա։ Ինքն իրեն համարում է տարբերվող, քանի որ իր գեներով, անցած ուղով, ինչպես նաև ինքնազարգացման մեծ ձգտումով տարբերվող անհատ է։ Կարծում է, որ յուրաքանչյուր անհատ միջակությունից պետք է դուրս գա։

«Բնականաբար, էս միջակ ֆոնի վրա, գուցե, իմ կերպարը միշտ առանձնանում է»,- ասել է Անին։ Զախարյանի հարցազրույցի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: