«Սրանք իսկապես տականք են, ես նման լեքսիկոնով չեմ խոսում․ այնպես որ կհանդիպենք դատարանում»․ ո՞ւմ է պատրաստվում դատի տալ Հովհաննես Ազոյանը

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում  մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է , որ լրատվական կայքերից մեկը նրա վերաբերյալ մի նյութ է պատրաստել, որը վերնագրել է հետևյալ կերպ․ «Ես թռնող տղա չեմ՝ էդ ֆիքսեք»։

Նյութի լուսանկարում պատկերված է դերասան Հովհաննես Ազոյանը։ Դերասանը իր օգտահաշվում այն հանրայնացնելով՝  կից ներկայացրել է գրառում, որտեղ մասնավորապես գրել է․ «Սրանք իսկապես տականք են, ես նման լեքսիկոնով չեմ խոսում։

Այնպես որ կհանդիպենք դատարանում»։ Ազոյանը պնդում է, որ այդ ապատեղեկատվությունը տարածող կայքի լրագրողներին նա ընդամենն ասել է, որ ինտերվյու չի տալիս։ Մեկնաբանությունների հատվածում  Հովհաննեսը ուշադրություն  է հրավիրել  վերոնշյալ նյութի վերնագրին և գրել․ «Ու հլը սրանց բառապաշարի մակարդակը»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հանրությունը դերասանին բուռն քննադատությունների էր ենթարկել այն բանի համար, որ վերջինս Մեհրիբան Ալիևայի սոցհարթակում մեկնաբանություն էր գրել այն մասին, որ Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն է նկատել և վերջում Հովհաննեսը աշխարհին խաղաղություն է մաղթել։

Հասարակությունը ոչ մի կերպ չըմբռնեց դերասանի մեկնաբանությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: