«Եթե այս հարցերը չեն հնչել, ապա դա հարցազրույց չի, դա քարոզչական հաղորդում է»․ Դանիել Իոաննիսյան

Հայտնի է, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է։ Ինչպես նախագահն է տեղեկացրել, այցն աշխատանքային բնույթ է կրում։ Այցի ընթացքում նա նաև հարցազրույց է ունեցել Պոզների հետ։

Հարցազրույցի ընթացքում Քոչարյանը պատասխանել է բազմապիսի հարցերի, սակայն հետաքրքրական էր, որ հարցազրույցի հենց սկզբում նախագահը հրաժարվում է պատասխանել՝ արդյոք Պուտինի հետ քննարկումներ ունեցել են։ Քոչարյանը շեշտում է, որ նրանք չեն հանդիպել, սակայն հրաժարվում է պատասխանել քննարկումներ եղել են, թե ոչ։

Պոզների հաղորդման շրջանակններում քննարկվող հարցերի վերաբերյալ սոցհարթակում գրառում է կատարել Դանիել Իոաննիսյանը։

Նա ընդգծել է մի քանի կետեր և նշել, որ Պոզների կողմից չհնչեցված այս հարցերի դեպքում դա չի համարվում հարցազրույց, դա ընդամենը՝ քարոզչական հաղորդում է։

Իոաննիսյանի կողմից առանձնացված կետերում նշված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ընտրություններում կազմակերպած կեղծարարություններ, հեռուստաընկերության փակում, մարտի մեկի հետ կապված հարցեր, Քոչարյանի ղեկավարած տարիների մի շարք սպանությունների չբացահայտված գուծեր և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями: