«Ինչ-որ բան թև է տվել պուճուր տեռnրիստին՝ չկատարելու Պուտինին տված խոստումը»․ ինչո՞ւ Բաքվից ինքնաթիռը դատարկ ժամանեց

Երեկ ուշ երեկոյան, բոլորը շունչները պահած, սպասում էին Բաքվից ժամանանող ինքնաթիռին, որը, ըստ տեղեկությունների՝ մեծ թվով գերիներ պետք է բերեր Հայաստան։

Օդանավակայանում անմիջապես հավաքվեցին գերիների ծնողները՝ վայրկյան առաջ դիմավորելու նրանց։ Սակայն որքան մեծ եղավ հիասթափությունը, երբ ինքնաթիռը ժամանեց դատարկ։

Շատերը շտապեցին կրկին անգամ քննադատությունների տեղատարափ թափել ղեկավարության գլխին, սակայն պարզ է որ ինչ-որ բան այն չէ և ամեն բան առավել, քան լուրջ է։ Այս մասին իր վերլուծությամբ է հանդես եկել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Սաֆարյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում  գրել է․ «Եթե Մուրադովը ինքնաթիռով հասել է Բաքու՝ ռազմագերիներ բերելու, նշանակում է Պուտին-Ալիև հեռախոսազրույցում պուճուր տեռnրիստը պարտավորվել է դա անել․․․ Սա ռուսական խաղաղապահության ստորացում է՝ ինչպես էլ նայում ես խնդրին։

Հետևաբար՝ կրկնվելու եմ, ինչ-որ բան թև է տվել պուճուր տեռnրիստին՝ չկատարելու Պուտինին տված խոստումը»: Քաղաքական հետագա զարգացումներն, ըստ երևույթին, ամեն բան իր տեղը կդնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: