Արմենակ Ուրֆանյանի մայրն առաջարկում է բյուջե ստեղծել և զբաղվել գերհզոր սպառազինության ձեռքբերմամբ

Ինչպես հայտնի է երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Խոսել է բազմապիսի հարցերի շուրջ և հանդես եկել տարաբնույթ հայտարարություններով։ Քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել վարչապետի այն խոսքը , որ նա ադրբեջանական է անվանել Արցախյան ազատագրած մի շարք տարածքները(5+2)։

Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին լրագրողի հետ զրույց է ունեցել Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը։ Հերոսի մայրը հարցադրում է կատարում՝ «Սյունիքը երբևիցե եղե՞լ է Ադրբեջանի կազմում», ապա շարունակելով միտքը՝ նշում է, որ Ալիևի հնչեցրած հայտարարությունները լի են վտանգներով։

Ալիևն ասում է, որ Սևանա լիճը, Երևանը և Սյունիքը իրենց պատմական տարածքներն են։ Համեստ Ուրֆանյանն ասում է, որ դրանք վտանգավոր հայտարարություններ են և քայլեր պետք է ձեռնարկել։ Նրա խոսքով բոլորն են մեղավոր։

Առաջարկում է ազգովի զբաղվել այդ հարցով, բյուջե ստեղծել և զբաղվել գերհզոր սպառազինության ձեռքբերմամբ։ Տիկին Ուրֆանյանը կարծում է, որ արտահերթ ընտրությունները արդար անցկացնելու դեպքում կլինի ճիշտ լուծում երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։

Պնդում է, որ ժողովրդից գաղտնիքներ չպետք է լինեն և հաշվի նստել ժողովրդի հետ, քանզի ժողովրդի արյունով է պահվում երկիրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: