Արմենուհի և Արթուր Սուքիասյանների նոր ֆոտոշարքը․ ինչո՞վ են զբաղվում ամուսիններն Ամերիկայում

Դերասաններ Արթուր և Արմենուհի Սուքիասյանները տարիներ առաջ բուռն դերասանական գործունեություն ունեին Հայաստանում, սակայն նրանց մոտ տևական դադար սկսեց։ Արդեն երկար ժամանակահատված է, ինչ դերասան — ամուսինները բնակություն են հաստատել Ամերիկայում։

Արմենուհին այնտեղ զբաղվում է դիմահարդարությմաբ, սակայն դերասանի իր մասնագիտությամբ նույնպես շարունակում է զբաղվել։ Այս պահին Ամերիկայում նկարահանվում է նոր սիթքոմ, որը կոչվում է «Խաղալիք»։ Այս սիթքոմում նկարահանվում է նաև Արմենուհին։

Սիթքոմում հեռուստադիտողը հնարավորություն ունի տեսնելու մեկ այլ սիրված դերասանի՝ Սարգիս Գրիգորյանին, ով վերջին շրջանում նույնպես տեղափոխվեց Ամերիկա և մշտական բնակություն հաստատեց այնտեղ։ Արմենուհի Սուքիասյանը, ով բավականին ակտիվ է ինսթագրամում, իր հետևորդներին նոր, գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել։

Ներկայացված լուսանկարներից մեկում կարելի է տեսնել նրա ամուսնուն՝ Արթուր Սուքիասյանին, ով  սոցիալական հարթակներում պասիվություն է դրսևորում։ Ամուսնու հետ համատեղ լուսանկարն անչափ զգացմունքային է ստացվել։

Մեկնաբանություններում դերասանների հետևորդները իրենց սերն ու ջերմությունն են արտահայտել դերասանների նկատմամբ և հույս հայտնել, որ առաջիկայում սիրելի դերասաններին կրկին հաճախակի կտեսնեն էկրաններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: