Թուրքական հայտնի սերիալում Արցախն ու Ադրբեջանը քարտեզում ներկայացվել է՝ Հայաստան․ այն մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում

Շատերը գիտեն, որ թուրքական հեռուստասերիալները ապահովում են մեծ  դիտումներ։ Այն նաև նախընտրում են դիտել Հայաստանում։ Թուրքական հեռուստասերիալներից մեկում, որը կոչվում է «Akinci», օգտատերերի կողմից չի վրիպել ֆիլմում ներկայացված քարտեզի պատկերը։

Այն թուրք ժողովուրդների մոտ սկանդալ է հասունացրել։ Բանն այն է, որ այդ քարտեզում Արցախի  Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքների վրա նշված է՝ Հայաստան։ Այն մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում և Ադրբեջանում։

Այս լուրը տարածվել է «Էրմենիհաբեր» լրատվական կայքի կողմից։ Շատ լրատվամիջոցներ գրել են, որ դա տեխնիկական սխալ է եղել։ Սակայն հեռուստաընկերությունը, որով հեռարձակվում է սերիալը և հեռուստասերիալի ղեկավարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել և դեռևս պարզաբանում չեն տվել։

Թուրքական սոցիալական մի շարք հարթակներում բուռն քննարկվում և քննադատության է ենթարկվում երևույթը և շարժել է մեծամասնության զայրույթը։

Օգտատերերին զայրացնում է նաև ղեկավարության լռությունը և այն փաստը, որ նրանց կողմից անմիջական արձագանք չի եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: