Հերոսն անմահացավ և իր լույս ժպիտով հավերժ մնաց սահմանին ու հիմա էլ նրա խաղաղ ժպիտն է պաշտպանում մեզ

Այսօրվա կապույտ ու խաղաղ երկնքի տակ ունեցած մեր կյանքի համար պարտական ենք այն լույս տղաներին, անմահացած այն հերոսներին, որ հանուն հայրենիքի , հանուն գալիքի տվեցին ամենանվիրականը՝ կյանքը։ Ճանաչենք նրանց անուն առ անուն և մեր խորին երախտիքն ու խոնարհումը մատուցենք նրանց։

Սրբորեն պահպանենք նրանց կերտած սխրանքները և հավերժացնենք նրանց՝ բարձրաձայնելով ու մշտապես խոսելով նրանց հերոսական սխրանքի մասին։ Փոխանցենք նրանց անունները սերունդներին, որ պարտավորված լինեն հզոր հայրենիք ստեղծելու գործում։

Անմահացած մեր հերոսներից է Սասուն Սինանյանը։ Ծնվել է 2002 թվականին, Արմաշ գյուղում։ Սասունը  անհամբերությամբ էր սպասում  ծառայության մեկնելուն։ Մեկնել 2020-ին։ Ծառայությունն անցել է Մարտունի 2-ում։

Եղել է հրետանավոր։ Մասնակցել է թեժ մարտերին և հոկտեմբերի քսանին անմահացել ու իր լույս ժպիտով հավերժ մնացել սահմանին և հիմա էլ նրա խաղաղ ժպիտն է պահպանում մեզ։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին և բոլոր հարազատներին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: