«Կյանքում կան շատ դժվարություններ ու հիասթափություններ, բայց պետք ա․․․»․ ինչպե՞ս է Աղաս Մանուկյանը հաղթահարում դժվարությունները

Դերասան , հումորիստ Աղաս Մանուկյանը սոցիալական իր հարթակում բավականին ակտիվ է։ Նա հանդես է գալիս տարաբնույթ հրապարակումներով և հետևորդների հետ կիսվում իր առօրյայով և կյանքում տեղ գտած հետաքրքրություններով։

Այս անգամ հումորիստը հանրայնացրել է իր լուսանկարը, որն արված է բնության գրկում։ Գարնան շնչով լցված լուսանկարին դերասանը գրառում է կցել, որտեղ հորդորում է ուժեղ լինել և հիշեցնում է, որ կյանքում անհնարին ոչինչ չկա և որ ամեն դժվարություն ու բարդություն հաղթահարելի է։

Աղաս Մանուկյանը մասնավորապես գրել է․ «Կյանքում կան շատ դժվարություններ ու հիասթափություններ, բայց պետք ա միշտ լինել ուժեղ ու հավատացող.

Ու հիշի՜, կյանքում անհնարին բան չկա, ուղղակի պետքա շատ ուզել, հավատալ և աշխատել այդ ուղղությամբ ու վստահ եղիր, քո մոտ ամեն ինչ կստացվի»։

Մեկնաբանություններում հումորիստի երկրպագուները հավանություն են տվել նրա գրառմանը և համաձայնել մտքի հետ, նշել են , որ ուժն ու հավատը ամենակարող են։

Понравилась статья? Поделиться с друзьями: